Շոյգուն փոխել է Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների հրամանատարներին. РБК

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկու ռազմական օկրուգների հրամանատարներ է նշանակել։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով կադրային որոշմանը ծանոթ աղբյուրին, ինչպես նաև ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրին։ 
 

Այժմ Հարավային ռազմական օկրուգը գլխավորում է գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևը, հայտնել է կադրային որոշմանը ծանոթ աղբյուրը։ Այս տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցի` ՊՆ-ին մոտ կանգնած զրուցակիցը։ Իսկ Արևմտյան ռազմական օկրուգը կղեկավարի գեներալ-լեյտենանտ Եվգենի Նիկիֆորովը, հայտնում են աղբյուրները։ Նախքան վերադասավորումները այս շրջանը ղեկավարում էր Սերգեյ Կուզովլևը։
 

РБК-ի փոխանցմամբ՝ Կուզովլևը Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը նա ղեկավարել է Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի զորախմբերին, մինչ այդ՝ Արևմտյան և Հարավային ռազմական օկրուգների ստորաբաժանումները։
 

Նիկիֆորովն իր հերթին 2020 թվականից Արևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալն էր, իսկ մինչ այդ՝ Արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը։

 

Այն, որ Սերգեյ Կուզովլևը հունվարի 23-ի երեկոյան «Ամանորից քիչ առաջ» գլխավորել է Հարավային ռազմական օկրուգը, գրել է նաև «Рыбарь» ռազմական թելեգրամյան ալիքը։

Քաղաքականություն