Որքա՞ն գումար են ծախսել հայերը Վրաստանում
Հայաստանն այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներն ամենաշատն են գումար ծախսել Վրաստանում հանգստի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Բիզնես Ֆորմուլա» պարբերականը ՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկը։
«Հայ զբոսաշրջիկները 2022 թվականին Վրաստանում ծախսել են 156.1 մլն դոլար»,- նշվում է հաշվետվություններում։
Այս վարկանիշային աղյուսակում առաջատարը ՌԴ-ն է. զբոսաշրջությունից ստացված բոլոր եկամուտների մեկ քառորդը՝ 896,5 մլն դոլար, Վրաստանին ապահովել են Ռուսաստանից ժամանած այցելուները։ Ծախսերի ծավալով երկրորդ տեղում (399,3 մլն դոլար) Թուրքիայի քաղաքացիներն են։ 333,2 մլն դոլարով երրորդ տեղում ԵՄ քաղաքացիներն են։ Հնգյակում են Ուկրաինայի քաղաքացիները (282,3 մլն դոլար) և Իսրայելի քաղաքացիները (270,5 մլն դոլար):
Դրան հաջորդում են այցելուները Բելառուսից (253,4 մլն դոլար), Սաուդյան Արաբիայից (159,8 մլն դոլար)։ Ութերորդ հորիզոնականում Հայաստանի քաղաքացիներն են։
Շուտով Ռուսաստանում օտարերկրացիների համար նախատեսված «Զբոսաշրջիկի քարտ» կհայտնվի
Ընդհանուր առմամբ` օտարերկրյա զբոսաշրջիկներից Վրաստանի եկամուտները 2022 թվականին կազմել են ավելի քան 3 միլիարդ 517 միլիոն դոլար: Այսպիսով գերազանցվել է 2019 թվականին սահմանված պատմական ռեկորդը (այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել էր 3,3 միլիարդ դոլար):
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
ՌԴ-ում ուժի մեջ է մտել «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը. DW
Ռուսաստանում այսօր ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթ...
ՀՀ-ին պետական պարտքն աճել է՝ հատելով 10 մլրդ դոլարի շեմը
Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Այն չի խախտում հարկաբյուջետային կանոնները, սակայն գնալ...
Հայաստանից 331 մլն դոլար չի բռնագանձվի. «Ռասիա ՖԶէ»–ի հայցը արբիտրաժային տրիբունալը մերժել է
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձել...