Երևանի հյուրանոցներից մեկից աշխատակիցները գողացել են ՌԴ քաղաքացու պայուսակը, որի մեջ կար 6 հազար ԱՄՆ դոլար

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է ՌԴ քաղաքացի Իգոր Ն․-ն, ով հայտնել է, որ ինքը որպես զբոսաշրջիկ գտնվում է Երևանում ու ժամանակավորապես բնակվում է Երևանում հայտնի հյուրանոցային համալիրներից մեկում, և տեղի աշխատակիցները գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոսն ու խոշոր չափի գումար։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19ին:

 

Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը և նշեց, որ գործն այս պահին քննչական կոմիտեում է:

 

Ըստ լրատվականներում տարածված տեղեկության՝ Իգոր Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 6 հազար ԱՄՆ դոլար ու պայուսակը գողանալու մեջ կասկածում է նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 3 աշխատակցի։ 

Հարցին՝ կարո՞ղ է նշել հյուրանոցի անունը, Գաբրիելյանը ժխտողական պատասխան տվեց:

Քաղաքականություն

Պատահարներ