Այրվածքներ ստացած 3 զինծառայողներից 2-ի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց. ԱՆ մամուլի խոսնակ

ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից  երկուսի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների  առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան:

 

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհիհետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Երեք զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց և բուժում են ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում: 

Քաղաքականություն

Պատահարներ