ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հալեպում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր

Առնվազն 10 մարդ է զոհվել սիրիական Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով, հայտնում է Sham FM ռադիոկայանը: 

«Նախնական տվյալներով՝ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ, երեքը՝ վիրավորվել»,- հայտնում է Sham FM-ի թղթակիցը։ 

Դեպքի վայրում են հրշեջներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը։ 

Ռադիոկայանի նախնական տվյալներով՝ փլատակների տակ է  մնացել մոտ 30 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քաղաքականություն