ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Լոս Անջելեսի մոտ՝ Մոնտերեյ զբոսայգում հրաձգություն է տեղի ունեցել ։ Ըստ ԶԼՄ-ների՝ առնվազն տասը մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։

 

Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը կրակ է բացել այն պահին, երբ Մոնտերեյ զբոսայգում նշում էին չինական Նոր տարին։ Սկզբում տեղի բնակիչները կրակոցները շփոթել են հրավառության հետ։ Հարձակվողը կարողացել է փախչել և դեռ ազատության մեջ է։

 

Նրա արարքի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։

Քաղաքականություն

Պատահարներ