ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում հրդեհվել է վառելիք տեղափոխող գնացքը

ՌԴ Անգարսկի շրջանում վառվում է վառելիք տեղափոխող վագոնները։ Հաղորդվում է, որ կրակն այնքան ուժեղ է, որ հրդեհի ծուխը երևում է Իրկուտսկի ծայրամասում։

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի տարածքը 400 քմ է, տեղում արդեն աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Թե ինչն է դրա պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն տեղի բնակիչները հայտնել են, որ հրդեհն այնքան ուժեղ է, որ ծուխը տեսանելի է հարևան Իրկուտսկում՝ ծայրամասում։

Ավելին, բռնկման վայրից պայթյուններ են լսվում։ Նախկինում այրվող վառելիքի ցիստեռնից բռնկված հրդեհը տեղափոխվել է գնացքի վագոններ, որը գտնվում էր արդյունաբերական համալիրի տարածքում։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Քաղաքականություն

Պատահարներ