Զինվորական դատախազը բացառել է ԱԹՍ-ների միջոցով պայթյունի վարկածը

Ներկա պահին քննիչները հարցաքննել են 2-3 զինծառայողներին, նաև հոսպիտալում գտնվող զինծառայողներին։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ հավելելով, որ ներկայումս ընթանում են փորձաքննությունները։ Էլիզբարյանը բացառել է ԱԹՍ-երի միջոցով պայթյունի վարկածը։ 

 

«Ողջ մնացած զինծառայողների հետ ունեցած զրույցները ցույց են տալիս, որ պայթյունային որևէ բան տեղի չի ունեցել»,-նշել է նա։ 

 

«Դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են իրենց պարտակություններում և անմիջական պատասխանատուները պատժվելու են, հայտարարում եմ պաշտոնապես»,-նշել է զինդատախազը։ 

 

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով երեկ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Քաղաքականություն