ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերբիայի 7 մունիցիպալիտետներում արտակարգ դրություն է հայտարարվել

Սերբիայի հարավ-արևմուտքում և հարավում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է մտցվել յոթ մունիցիպալիտետներում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում հորդառատ անձրեւներ են, որոնք վերածվել են ձյան տեղումների։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Հինգշաբթի Սերբիայի բանակն ու ոստիկանությունը ակտիվորեն միացել են գետերի վարարման հետևանքների դեմ պայքարին, ՆԳՆ փրկարարները երկրի հարավ-արևմուտքում տարհանել են 84 մարդու։ 

 

«Ուրբաթ օրը արտակարգ դեպք է տեղի ունեցել Պրիեպոլյեի, Սիենիցայի, Նովի Պազարի, Բրյուսի, Տուտինի, Կուրշումլիյայի և Պրոկուպլեի մունիցիպալիտետներում։ Իբար գետը վարարել է Ռաշկա քաղաքի տարածքում», հաղորդում է ազգային հեռուստաալիքը։

 

Մանրամասները` տեսանյութում: