«Ես կորցրի գիտակցությունս, ընկա, իսկ հիմա շատ թույլ եմ». Սաակաշվիլի
Թբիլիսիի քաղաքային դատարանում հերթական լսումներն են տեղի ունենում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետաձգելու կամ պատժից ազատելու գործով։ Սաակաշվիլին ներկա չէ դատավարությանը: Նա հրաժարվել է հեռակա մասնակցությունից, իսկ բժիշկները խորհուրդ չեն տվել նրան տեղափոխել դատարան։
Դատավոր Գիորգի Արեւաձեն Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների եւ Վիվամեդ կլինիկայի բժիշկների ներկայությամբ կարդաց Միխեիլ Սաակաշվիլիի նամակը։
«Ես չեմ կարողանա միանալ: Անցած գիշեր ես կորցրի գիտակցությունս, ընկա, իսկ հիմա շատ թույլ եմ»,- գրել է Սաակաշվիլին։
Այսօր դատական նիստում կհարցաքննվեն նյարդաբան և նեյրոֆիզիոլոգ Օթար Թոիձեն։ Մի քանի շաբաթ է անցել, ինչ դատարանը քննարկել է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու դիմումը։ Այս գործի շրջանակներում դատարանում որպես վկա ցուցմունք են տվել ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա փորձագետները։