Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրենը` զինծառայողների առողջական վիճակի մասին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:

 

«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:

 

Բաբայանը նշել է, որ դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, քանի որ այտուցներ են առաջանում, որի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը: Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից:

Քաղաքականություն