ՊՆ նախարարը դեռ չի գնացել ողբերգության վայր

 Auroranews.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ` հասկանալու պաշտպանության նախարարը գնացել է արդյոք Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ 
ՊՆ-ից հայտնեցին. «Առայժմ ոչ, պաշտպանության նախարարության բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ այցելել են դեպքի վայր»: 

 

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին եւ մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։

Քաղաքականություն