ՊՆ-ն դեռ հունվարի 5-ին է ՀԱՊԿ Միացյալ շտաբին պաշտոնական գրությամբ տեղեկացրել զորավարժությունները չեղարկելու մասին
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին: Аuroranews.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ դեռ հունվարի 5-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը պաշտոնական գրությամբ տեղեկացվել է:
«Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին։
Հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը»- ասաց Թորոսյանը::
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ քարտուղարությունը` ՀՀ–ում զորավարժության չեղարկման Փաշինյանի հայտարարության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը և Միացյալ շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղա...
Գնդապետը խնջքույքի ժամանակ ստացել է հակառակորդի հնարավոր հարձակման մասին տեղեկություն, բայց ոչինչ չի արել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև...
Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞, որ հետևի՝ ինչ պայմաններում են քնում զինվորները. Բաղդասարյաան
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բան...
«Կիևը մեզ զենք չի նվիրել, գնել ենք միլիոնավոր դոլարներով»․ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային «Բուկ» համակարգեր տալ
«Բուկ» զենթահրթիռային համակարգերն Ուկրաինան Վրաստանին 2008 թվականին չի նվիրել, դրանք գնվել են Վրաստանի կողմից՝ 2007 թվակ...