ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղաթիռ է կործանվել Կիևի մարզում գտնվող մանկապարտեզներից մեկի մոտ
Կիևի մարզի Բրովարի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է Обозреватель թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ «Այս պահին դեպքի վայրում են գտնվում իրավապահները, հրշեջները և բժիշկները։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ»,-հայտնում են ոստիկանությունից, փոխանցում է Rbc.ru-ն։
Tribuna-Brovary հրատարակությունը գրում է, որ, ըստ նախնական տվյալների, ուղղաթիռ է կործանվել մանկապարտեզներից մեկի մոտ։
Readovka տելեգրամ ալիքն էլ իր հերթին դեպքի վայրից տեսանյութեր է տարածել և նշել, որ կա 2 զոհ։ Ալիքում նաև ասվում է․ «Հավանաբար սա Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան է, քանի որ ռուսական ուղղաթիռները պարզապես չէին կարող այնտեղով թռչել»։