ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի մարզում ընկած ուղղաթիռը հաշվառված է եղել Ուկրաինայի ՆԳՆ-ում․ կա 16 զոհ

Ուկրաինայի զինված ուժերի ուղղաթիռն ընկել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող մանկապարտեզի վրա: Նախնական տվյալներով՝ այրվող շենքի ներսում կարող են երեխաներ լինել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Առայժմ հայտնի է ընդհանուր 16 զոհի մասին, այդ թվում՝ 2 երեխա։ Նրանցից 9-ը եղել են ուղղաթիռում։

 

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Զելենսկու գրասենյակում հաստատել են «սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտի վրա թռչող սարքի» ընկնելու փաստը։

 

Ըստ ճշտված տվյալների` Կիևի մարզի Բրովարի քաղաքում մանկապարտեզի մոտ ընկած ուղղաթիռը հաշվառված է եղել Ուկրաինայի ՆԳՆ-ում:

Ամենայն հավանականությամբ` ֆրանսիական Airbus ընկերության արտադրության Eurocopter EC225 Super Puma մոդելն է։

 

Ուկրաինական լրատվամիջոցներում միջադեպի երկու վարկած է նշվում: Առաջինն այն է, որ ուղղաթիռը փոքր բարձրությամբ էր թռչում՝ մառախուղի պատճառով, և օդաչուն կորցրել է կառավարումը: Ըստ երկրորդ վարկածի՝ այն խոցել է հենց ուկրաինական ՀՕՊ համակարգը։