«Միլան»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ ակնկալիքներ ունի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից:
««Միլան»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու: Պետք է անթերի գործենք, ինչպես «Նապոլի»-ի և «Բարսելոնա»-ի դեմ խաղերում: Մենք ունենք ուժեղ կողմեր, սակայն ուժեղ ենք նաև որպես թիմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանն ընդգծել է, որ բազմաթիվ եզրափակիչների է մասնակցել, սակայն սա իր առաջին սուպերգավաթային եզրափակիչն է: Նրա խոսքով՝ ինչպես բոլոր խաղերում, այնպես էլ առաջիկա եզրափակիչ խաղում պետք է հանգստություն պահպանել:
«Ինչպես ինձ, այնպես էլ ակումբի համար կարևոր է հաղթել այս խաղում: Փորձելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել և հաղթել»,-ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտեր»-ը հունվարի 18-ին կմրցի «Միլան»-ի հետ: Հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար. Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սուպերգավաթի «Միլանի» հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ...
Ցանկանում եմ մնալ Հայաստանում․ Օզբիլիս
«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport Express-ի հետ զրույցում խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին...
Բարսելոնայի հետ խաղին ընդառաջ Ռոնալդուն դիմել է Ռեալի ֆուտբոլիստներին
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ Ի...