Բարսելոնայի հետ խաղին ընդառաջ Ռոնալդուն դիմել է Ռեալի ֆուտբոլիստներին
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։
«Հաջողություն եմ մաղթում մեր «Ռեալին»՝ կիրակի կայանալիք եզրափակիչ խաղում։ Միշտ հաճելի է տեսնել նախկին թիմակիցներին ու ընկերներին»,- ասել է Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներն անցկացվում են Սաուդյան Արաբիայում։ Ռոնալդուն, ով 2009-ից 2018 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», 2022 թվականի դեկտեմբերի վերջից հանդես է գալիս տեղի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում։
Ավելի վաղ աստղային պորտուգալացին այցելել էր նախկին ակումբի մարզմանը, որտեղ զրուցել էր նախկին թիմակիցների և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Սուպերգավաթի եզրափակիչը «Ռեալ»-«Բարսելոնա» կկայանա վաղը՝ հունվարի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ցանկանում եմ մնալ Հայաստանում․ Օզբիլիս
«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport Express-ի հետ զրույցում խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին...
Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար. Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սուպերգավաթի «Միլանի» հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ...
«Միլան»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ ակնկալիքներ ունի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից...