ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկեք կոռեկտ արտահայտվենք, բիզնեսը կթու կովի հետ չհամեմատենք». Փաշինյանը` Քերոբյանին
ՀՀ կառավարությունը պարզեցնում է ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու արտահանումը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9% սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 000 լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։
«Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ մենք, ըստ էության, թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,– ասաց Քերոբյանը։
«Ամփոփելով, հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ բիզնես միջավայրը աննյութական է, սակայն մեր պատկերացմամբ դա այն կթու կովն է, որ մեզ կաթ է տալիս»,-եզրափակեց Քերոբյանը:
«Մեր բիզնես միջավայրն ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի: Եկեք կոռեկտ արտահայտվենք մեր հարկ վճարողների մասին, բիզնեսը կթու կովի հետ չհամեմատենք»,- նշեց ՀՀ վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար պետք է սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից...
Ռուսաստանն ու Իրանը կարող են ընդհանուր կրիպտոարժույթ ունենալ
Կրիպտոարդյունաբերության և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը «Վեդոմոստի»-ին ասել է, որ...
Ուզբեկստանն առաջին անգամ գնացք է ուղարկել Եվրոպա նոր ճանապարհով՝ շրջանցելով Ռուսաստանը
Ուզբեկստանից Եվրոպա է մեկնել առաջին գնացքը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս մասին գրում են ռուսական լրատվականները: Գնացք...
«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին». Դոնմեզ
Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Առաջին առևտրային գործընթա...