ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեպալում օդաչուն ինքնաթիռը տարել է դեպի կիրճը, որպեսզի հնարավորինս քիչ զոհեր լինեն
Նեպալում կործանված ինքնաթիռի օդաչուն ինքնաթիռը տարել է կիրճի մոտ՝ տներից հեռու, որպեսզի հնարավորինս քիչ զոհեր լինեն։
Այս մասին գրում է Online Khabar-ը։ Դատելով տեղական լրատվամիջոցների կադրերից՝ Yeti Airlines-ի ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Միևնույն ժամանակ, այն տարածքի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնել են ավիավթարից մի քանի ողջ մնացածների մասին։
Ինքնաթիռում եղել է 72 մարդ, այդ թվում՝ չորս ռուսներ, որոնք մահացել են։
Հիշեցնենք, որ ATR 72 ուղևորատար օդանավը կիրակի աղետի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկհարա էր թռչում։