ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի, թե որ երկրների քաղաքացիներն են եղել Նեպալում կործանված ինքնաթիռիում

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն, ATR 72 ուղևորատար օդանավը կիրակի աղետի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկհարա էր թռչում։ Ինչպես հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են։  Նեպալում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ ինքնաթիռում 4 ռուսաստանցի է եղել։

 

«Ինչպես հայտնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են»,- հայտնել Է հեռուստաալիքի հաղորդավարը:

 

Թարմացված՝

 

Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման վայրում փրկվածներ են հայտնաբերվել։  Այս մասին Twitter-ում հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը։