ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար` «Աբովյանի գաի պոստի» մոտ. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները․ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ մյուս ուղևորը՝ փրկարարների օգնությամբ․ վերջիններս հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ուղղել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան։
Տեսանյութը` «Ֆեյսբուք» սոցցանցից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ` Բերդյանսկի շրջանի ղեկավարի վրա. ինչ է հայտնի
Զապորոժիեի Բերդյանսկ շրջանում մահափորձ է իրականացվել վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կիչիգինի նկատմամբ: Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոսովոյում ալբանացին կրակել է սերբերի վրա, տուժածների թվում 11 տարեկան երեխա կա
Կոսովոյի Գոտովուշա գյուղում ալբանացին ավտոմեքենայից կրակ է բացել և վիրավորել երկու սերբերի, այդ թվում՝ 11-ամյա մի տղայի։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Երուսաղեմում` հրեա ծայրահեղականների և հայերի միջև. մանրամասներ
Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խրակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կ...
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...