ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոսովոյում ալբանացին կրակել է սերբերի վրա, տուժածների թվում 11 տարեկան երեխա կա
Կոսովոյի Գոտովուշա գյուղում ալբանացին ավտոմեքենայից կրակ է բացել և վիրավորել երկու սերբերի, այդ թվում՝ 11-ամյա մի տղայի։
Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի տվյալներով՝ զոհերը զարմիկներ են, ովքեր քայլել են ճանապարհի եզրով և կրել են սերբական Սուրբ Ծննդյան խորհրդանիշը՝ բադնյակը (կաղնու ճյուղեր), հայտնում է RT-ն։
«Սա անմեղ սերբ երեխաներին սպանելու հստակ փորձ է, որոնք պարզապես կրել են բադնյակը և դրանով պարզորոշ ցույց են տվել, որ իրենք սերբեր են», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Տուժածները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից հետո գյուղացիները փակել են ճանապարհները` պահանջելով ձերբակալել զինված անձին։ Դեպքի վայր է ժամանել Կոսովոյի ոստիկանությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար` «Աբովյանի գաի պոստի» մոտ. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ` Բերդյանսկի շրջանի ղեկավարի վրա. ինչ է հայտնի
Զապորոժիեի Բերդյանսկ շրջանում մահափորձ է իրականացվել վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կիչիգինի նկատմամբ: Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Կամբոջայի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ, արգելափակված մարդիկ
Կամբոջայի Պոյպետ քաղաքի Grand Diamond City հյուրանոցում և կազինոյում խոշոր հրդեհ է բռնկվել։ The Phnom Penh Post-ի տվյալն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նյու Յորք նահանգում գրանցվել է ցիկլոն...