Մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք․ Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ելույթների մասին։
— Վերջին երկու տարիներին Հայաստանի հավաքականը գլխավորում էր իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը։ Եվ ամեն ինչ շատ լավ սկսվեց։ Հայաստանն առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում զբաղեցնելով առաջին տեղը, լավ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլը և ունեցավ պատմության մեջ ամենաերկար անպարտելի շարքը (9 հանդիպում): Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
— Մի քանի գործոն։ Նախ՝ արտասահմանյան մեթոդներ։ Գեորգիչի շտաբում («Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի,- խմբ․) նույնպես իսպանացի մասնագետներ կան, որոնք վերահսկում են դիետաները և այլն։ Ամեն ինչ լավ էր և հետաքրքիր:
Երկրորդ, եկան նոր խաղացողներ՝ ռուսախոս, որոնք խաղում էին ՌՊԼ-ում։ Ես, Սպերցյանը, Յուրչենկոն, Կարապետյանը, որն այն ժամանակ խաղում էր «Սոչիում», մյուս տղաները։ Ստացվեց որոշակի բալանս գտնել հայկական կրեատիվության և այն դպրոցի միջև, որը մենք անցել էինք Ռուսաստանում․ այնտեղ կար կարգապահություն։
Գումարած, այն ժամանակ Ղարաբաղում պատերազմ էր։ Դա շատ մոտիվացնող էր: Իհարկե, բախտը նույնպես մեր կողմից էր։ Դա նույնպես Կապառոսի արժանիքն է։ Նա մոտիվատոր է։
Մենք լավ խաղացողներ ունենք, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք։ Մեզ պետք է մարդ Հայաստանից, կամ ԱՊՀ երկրներից, որը գիտի Հայաստանի մտածելակերպը, որպեսզի տա այս կարգապահությունը։ Այդ ժամանալ ամեն ինչ լավ կլինի:
— Այդ դեպքում ի՞նչը չստացվեց: 0:5՝ Մակեդոնիայից տանը, 0:9՝ Նորվեգիայից, պարտությունների շարք.․․
— Հավանաբար, ինչ-որ պահի բոլորը կարծում էին, որ մենք մեծագույնն ենք։ Առաջին հերթին խաղացողները, թիմը։ Երկրորդ՝ ինչ-որ պահի կորավ մարզչի ու թիմի կապը։ Ֆուտբոլիստները չեն լսել, թե ինչ է ուզում մարզիչը։ Իսկ մարզիչը գուցե չի լսել, թե ինչ են ուզում խաղացողները։ Բայց սա բարդ թեմա է, չեմ ուզում շատ խոսել այդ մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ ճիշտ էի․ ի՞նչ ասել Աբուբակարը
Կամերունցի հարձակվող Վինսենթ Աբուբակարը, ով, ըստ տեղեկությունների, ազատվել էր Ալ-Նասրից Կրիշտիանու Ռոնալդուի գալու պատճա...
Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան
Ուելսի հավաքականի և «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան։ Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստն ինստագրամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Բարսելոնայի հետ խաղին ընդառաջ Ռոնալդուն դիմել է Ռեալի ֆուտբոլիստներին
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ Ի...