Ավտովթար` Արարատի մարզում. տուժածների թվում նորածին կա
Հունվարի 8-ին, ժամը 23:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղ տանող ավտոճանապարհին՝ կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում. ներսում մարդիկ կան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 2001 թ.) և «Toyota Tundra» (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, «Toyota Tundra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ ուղևորներ Ս. Գ.,-ն (ծնված 2011 թ.) և Մ. Գ.,-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 9-ի ժամը 00:09-ին, մարվել` 00:12-ին: Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
2-ամյա աղջնակը «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները ոստիկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար` «Աբովյանի գաի պոստի» մոտ. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին...
Ինքնաշեն նռնակ են նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ. ինչ է հայտնի
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բ...