600-ից ավելի խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի ռուսական կողմում
Ռազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը ) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար, հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Ճանապարհներին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնելու սպասող բեռնատարների թիվը 615 է: Տոնական հանգստյան օրերին անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել է 24 680 փոխադրամիջոց և 65 840 մարդ», - ասել է Տոմաևը կառավարության աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։
Նա հավելել է, որ ներկայում Ռազմավիրական ճանապարհի տեղամասով երթևեկությունը փակ Է խոշոր բեռնատար ավտոմեքենաների համար:
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազից մինչև Լարս բնակավայր Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ են մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով, և գործելու են մինչև հետագա ծանուցումը:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսել է տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կան...
Դեռ չկա որոշում, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումներին
Առայժմ որոշում չկա, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումներին։...
G7-ը պատրաստվում է ռուսական նավթամթերքի համար տարբեր գներ սահմանել
«Մեծ յոթնյակի» (G7) մի խումբ երկրներ պատրաստվում են Ռուսաստանից նավթամթերքի տարբեր սահմանային գներ սահմանել։ Այս մասին հ...