Տնտեսություն
Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսել է տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը
Unknown
82 դիտում
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար՝ 10.8 տոկոս: Այս մասին տեղեկանում է Համաշխարհային բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Հունվար, 2023)» զեկույցից:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա 2022-ի համար Ադրբեջանի տնտեսական աճը գնահատվել է 4.2 տոկոս, Վրաստանինը՝ 10 տոկոս, իսկ Թուրքիայինը՝ 4.7 տոկոս:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում հավանական էր համարել, որ 2022-ի ՀՆԱ աճը կլինի 12,5-13 տոկոսին մոտ: Իսկ 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվել։
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Unknown
116
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Unknown
148
Պետական հիմնարկներում պետք է բացառել կանխիկ դրամի շրջանառությունը, թղթադրամ չպետք է երևա. Փաշինյան
Unknown
103
Դեռ չկա որոշում, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումներին
Unknown
83
Ավելին Տնտեսություն բաժնից
ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքական նավթատար նավի վրա
1 րոպե
623
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
251
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
259
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
304