Դեռ չկա որոշում, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումներին
Առայժմ որոշում չկա, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Նրա խոսքով՝ թռիչքները, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն պարիտետային հիմունքներով։ Այնուամենայնիվ, դեռեւս պարզ չէ, թե ինչպես են կազմակերպվելու այդ փոխադրումները եւ որ ընկերություններն են անմիջականորեն մասնակցելու դրանց, ընդ որում, յուրաքանչյուր կողմից։ «Այնուամենայնիվ, երբ մենք հստակ պատկեր ստանանք, կկարողանանք միանգամից մի քանի տարբերակ քննարկել»,-ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մ...
Պետական հիմնարկներում պետք է բացառել կանխիկ դրամի շրջանառությունը, թղթադրամ չպետք է երևա. Փաշինյան
Կենսաթոշակառուների ու նպաստառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող է զարգանում, կառավարությա...
Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսել է տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կան...