ՌԴ-ի կողմից օգտագործվող իրանական ԱԹՍ-ների մասերը պատրաստված են ամերիկյան ընկերությունների կողմից. CNN
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակը վերջին ամիսներին օգտագործում էր ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար, հիմնականում պատրաստված են ամերիկյան ընկերությունների կողմից պատրաստված մասերից։ Այս մասին գրում է CNN-ը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը CNN-ին ասել է, որ ԱՄՆ վարչակազմը գնահատում է նոր պատժամիջոցների և արտահանման սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը այն ընկերությունների դեմ, որոնք Իրանին մատակարարում են անօդաչու սարքերի արտադրության մեջ օգտագործվող մասեր։
Ըստ առկա տվյալների, ռուսական բանակը սկսել է օգտագործել կամիկաձե անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայի դեմ անցյալ տարվա աշնանը։ Կիևում ասում են, որ դրանք հիմնականում իրանական արտադրության «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
Ռուսական ռազմավարական ինքնաթիռները տեղափոխվել են արևելք. ի՞նչ է հայտնում բրիտանական հետախուզությունը
Բրիտանական հետախուզությունը հայտնում է ռուսական ռազմավարական ինքնաթիռների արևելք տեղափոխման մասին։ Նշվում է, որ դա կդժվա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...