Ռուսական ռազմավարական ինքնաթիռները տեղափոխվել են արևելք. ի՞նչ է հայտնում բրիտանական հետախուզությունը
Բրիտանական հետախուզությունը հայտնում է ռուսական ռազմավարական ինքնաթիռների արևելք տեղափոխման մասին։ Նշվում է, որ դա կդժվարացնի ինքնաթիռների սպասարկման գործընթացը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության այսօրվա զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը պատասխանել է Էնգելսի (Սարատովի մարզ) օդանավակայանի դեկտեմբերյան հարվածներին՝ տեղակայելով Տու-22Մ3 և Տու-95ՄՍ ռմբակոծիչները դեպի արևելյան ավիաբազաներ։ Ինքնաթիռները դեռ կկարողանան հարվածել Ուկրաինային, քանի որ թեւավոր հրթիռներն ունեն մոտ 5000 կիլոմետր հեռահարություն, սակայն նման երկար թռիչքները լրացուցիչ բեռ կստեղծեն և կբարդացնեն ռմբակոծիչների սպասարկումը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
ՌԴ-ի կողմից օգտագործվող իրանական ԱԹՍ-ների մասերը պատրաստված են ամերիկյան ընկերությունների կողմից. CNN
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակը վերջին ամիսներին օգտագործում էր ուկրաինական ենթակառուցվա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...