Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Ռուսական ռազմավարական ինքնաթիռները տեղափոխվել են արևելք. ի՞նչ է հայտնում բրիտանական հետախուզությունը
Բրիտանական հետախուզությունը հայտնում է ռուսական ռազմավարական ինքնաթիռների արևելք տեղափոխման մասին։ Նշվում է, որ դա կդժվա...
ՌԴ-ի կողմից օգտագործվող իրանական ԱԹՍ-ների մասերը պատրաստված են ամերիկյան ընկերությունների կողմից. CNN
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակը վերջին ամիսներին օգտագործում էր ուկրաինական ենթակառուցվա...
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...