Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայում քրդական ուժերի հավաքագրման կենտրոնի վրա, կան զոհեր
Հունվարի 3-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա գտնվող Ալ Քամիշլի քաղաքի շենքերից մեկին, որտեղ գտնվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական կազմավորումների հավաքագրման կենտրոնը։ An Nashra-ի փոխանցմամբ՝ քրդերի շարքերում կան սպանվածներ ու վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է։ Շատ մարդիկ շտապօգնության մեքենաներով տարհանվում են հիվանդանոց։
Ավելի վաղ մեկ այլ ռազմական անօդաչու թռչող սարք հարվածել էր քուրդ զինյալների դիրքերի վրա Հասաքա նահանգի վարչական կենտրոնի ծայրամասում, կորուստներ են գրանցվել SDF-ի շարքերում։
Էլ Քահթանիայում թուրքական անօդաչու թռչող սարքերը կրակել են թռչնաբուծական ֆերմայի վրա։ Արդյունքում մի կին մահացել է, եւս չորս մարդ վիրավորվել է։
Հալեպում թուրքական հրետանին գնդակոծել է Ալ-Քամիայում սիրիական զորքերի անցակետը։ Վիրավորվել է վեց զինվոր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը Փարիզի Բաստիլի հրապարակից դուրս է մղել ցուցարար քրդերին։ Քրդերը դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ՝ բողոքելու հրաձգության դեմ, որը, նրանց կարծիքով, ուղղված է քրդական համայնքին: Ցուցարարները կրակոցների համար մեղադրել են Թուրքիային և հակաթուրքական կարգախոսներ են հնչեցրել։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Մակեևկայի ողբերգության հետևանքով ռուս զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության վերաբե...
44-օրյա պատերազմին մասնակցած ահաբեկիչներից շուրջ 300-ը նույնականացվել են․ Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000–ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյա...
Մոտ 17 հազար մարդ է հարցաքննվել. Քյարամյանը` 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության մասին
44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մ...