44-օրյա պատերազմին մասնակցած ահաբեկիչներից շուրջ 300-ը նույնականացվել են․ Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000–ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջեւ»,– նշել է ՔԿ նախագահը։
Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021 թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։
«Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,– նշել է ՔԿ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Մակեևկայի ողբերգության հետևանքով ռուս զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության վերաբե...
Պուտինը Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայում հրադադար է հայտարարել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի...
Մոտ 17 հազար մարդ է հարցաքննվել. Քյարամյանը` 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության մասին
44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մ...