Մակեևկայի ողբերգության հետևանքով ռուս զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։
«Զոհված ռուս զինվորականների թիվը հասել է 89-ի, զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։
Ռուս զինվորականները պատասխան կրակով ոչնչացրել են HIMARS արձակման կայանը, որից ուկրաինական զորքերը հարվածել են Մակեևկային»,- նշվում է հաղորդագրությունում։
Բացի դա, հաղորդվում է, որ Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը անձնակազմի կողմից բջջային կապի զանգվածային օգտագործումն էր՝ չնայած բջջային հեռախոսների արգելքին։
Այս գործոնը թույլ է տվել հակառակորդին հայտնաբերել և որոշել հրթիռային հարված հասցնելու համար ռազմական անձնակազմի գտնվելու վայրի կոորդինատները։
«Մակեևվկայում տեղի ունեցած ողբերգության համար պատասխանատու պաշտոնյաները հետաքննության արդյունքներով պատասխանատվության կենթարկվեն»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
44-օրյա պատերազմին մասնակցած ահաբեկիչներից շուրջ 300-ը նույնականացվել են․ Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000–ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյա...
Մոտ 17 հազար մարդ է հարցաքննվել. Քյարամյանը` 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության մասին
44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մ...
Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայում քրդական ուժերի հավաքագրման կենտրոնի վրա, կան զոհեր
Հունվարի 3-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա գտնվող Ալ...