Միացյալ Նահանգները նոր ռազմական օգնություն կտրամադրի Կիևին
Միացյալ Նահանգները ծրագրում է Կիևին տրամադրել նոր ռազմական օգնություն առաջիկա օրերին և շաբաթներին, ներառյալ` HIMARS MLRS կայանքները, առցանց ճեպազրույցում այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, գրել է Kp.ru-ն:
Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը չի ակնկալում Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտ։
«Արևելքում (Ուկրաինա) վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարտերը հատկապես ինտենսիվ են եղել։ Կարծում եմ, որ մենք պետք է ակնկալենք, որ այս կարգի մարտերը կշարունակվեն... մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Ուկրաինային... Դուք կտեսնեք, թե ինչպես մենք դա նորից կանենք առաջիկա օրերին և շաբաթներին», - ասել է Քիրբին:
Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինային ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ էր խոստացել։ Նրա խոսքով, Կիևը պետք է ակնկալի նման օգնություն Լոնդոնից առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։
Իսկ 2022 թվականի դեկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ իր երկիրը Կիևին մատակարարել է Crotale հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև նախատեսում է զենքի նոր խմբաքանակ մատակարարել 2023 թվականի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Մակեևկայի ողբերգության հետևանքով ռուս զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել Մակեևկայում տեղի ունեցած ողբերգության վերաբե...
Պուտինը Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայում հրադադար է հայտարարել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի...
44-օրյա պատերազմին մասնակցած ահաբեկիչներից շուրջ 300-ը նույնականացվել են․ Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000–ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյա...