Ռազմական

Մեծ Բրիտանիայում իրանական ԻՀՊԿ-ն կճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն

Մեծ Բրիտանիայում իրանական ԻՀՊԿ-ն կճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչել որպես ահաբեկչական…

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Եթե ​​Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ապա կորպուսին պատկանելը, ինչպես նաև նրա գործունեությանը մասնակցելը, կորպուսի խորհրդանիշները կրելը և դրա գործունեությանն աջակցելը Միացյալ Թագավորությունում քրեական հանցագործություն կդառնա։ Հրատարակությունը նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն աջակցում են ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանը և նրա տեղակալ Թոմ Թուգենդհատը, ով համարվում է նախաձեռնության գլխավոր հեղինակը։

 

Ընդհանուր առմամբ, 2000 թվականից՝ համապատասխան օրենսդրության ընդունումից հետո, Մեծ Բրիտանիայում ահաբեկչական է ճանաչվել 78 կազմակերպություն։ 

 

Դեկտեմբերին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ՝ «անմեղ մարդկանց նկատմամբ մահապատիժների և բռնությունների համար»: Մինչ այս ԵՄ իշխանությունները հայտարարել էին, որ դիտարկում են Իսլամական հեղափոխության պահապաններին ահաբեկչական ցուցակում ներառելու հնարավորությունը։ Միացյալ Նահանգները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական ցուցակում 2019թ.ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250