Քաղաքականություն Կարևոր

Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. Գուրգեն Ներսիսյան

Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. Գուրգեն Ներսիսյան

Ասկերանի և Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղբայրները այսօր և Մարտակերտում, և Մարտունիում կյանքի ճանապարհը բացելու հրապարակային պահանջներ ներկայացրել են այդ քաղաքներում տեղակայված ռուսական  խաղաղապահ ուժերին, նրանց հրամանատարությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Այս մասին փոխանցում է NEWS.am-ը։ 

 

«Այսօր ընդհանուր Արցախը չի շրջափակման մեջ, հիմա Արցախը բաժանված է շրջափակված 4 կտորների՝ Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջան, Մարտունու շրջան եւ Ստեփանակերտի եւ Շուշիի շրջան: Այն խնդիրները, որ այսօր կան, այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250