Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որտեղ կներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։
«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։
ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղԱրցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվումաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։
Նմանատիպ հոդվածներ
Լենցովին ներկայացել ենք Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր մի շարք պաշտոնյաների հետ հանդի...
Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. Գուրգեն Ներսիսյան
Ասկերանի և Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղ...
Իսրայելն ու Բաքուն նպաստում են ռեգիոնալ խաղաղությանը․ Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկել է Թել...
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...