«Տեղի ունեցածի երկու վարկած կա». Բելառուսի ՊՆ-ն՝ ուկրաինական հրթիռի՝ իրենց տարածք ընկնելու մասին
Բելառուսի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի զինված ուժերի սադրանքը համարում է ուկրաինական С-300 հրթիռի հետ կապված միջադեպի վարկածներից մեկը։
Բելառուսի զենիթահրթիռային ուժերի ղեկավար, գնդապետ Կիրիլ Կազանցևը հայտնել է, որ տեղի ունեցածի երկու վարկած կա. առաջինն այն է, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել ոչ միտումնավոր և տեղի է ունեցել ուկրաինացի զինվորականների վատ պատրաստվածության կամ հրթիռի անսարքության պատճառով։ Երկրորդ վարկածը Ուկրաինայի զինված ուժերի կանխամտածված սադրանքն է։
Կազանցևն ընդգծել է, որ Բելառուսի հակաօդային պաշտպանության մարտական բրիգադները կանոնավոր կերպով աշխատել են օդային թիրախի հայտնաբերման ժամանակ։
Հիշեցնենք՝ նախօրեին ուկրաինական С-300 հրթիռի բեկորներ են ընկել Բրեստի շրջանում։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, թեեւ բեկորներն ընկել են բնակելի շենքից ընդամենը 66 մետր հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Ռուսական ռազմավարական ինքնաթիռները տեղափոխվել են արևելք. ի՞նչ է հայտնում բրիտանական հետախուզությունը
Բրիտանական հետախուզությունը հայտնում է ռուսական ռազմավարական ինքնաթիռների արևելք տեղափոխման մասին։ Նշվում է, որ դա կդժվա...
ՌԴ-ի կողմից օգտագործվող իրանական ԱԹՍ-ների մասերը պատրաստված են ամերիկյան ընկերությունների կողմից. CNN
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակը վերջին ամիսներին օգտագործում էր ուկրաինական ենթակառուցվա...