Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանում կրկին կանցնեն երկամյա զինվորական ծառայության». ի՞նչ է ասել ռուս փոխգնդապետը

Դմիտրովի քաղաքային շրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Միխայիլ Ֆոտինը Դմիտրով հեռուստաալիքի եթերում ասել է, որ 2023 թվականին երկամյա զինվորական ծառայությունը կվերադարձվի Ռուսաստանին։ Տեսանյութը…

Դմիտրովի քաղաքային շրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Միխայիլ Ֆոտինը Դմիտրով հեռուստաալիքի եթերում ասել է, որ 2023 թվականին երկամյա զինվորական ծառայությունը կվերադարձվի Ռուսաստանին։ Տեսանյութը հրապարակվել է նաև Dmitrov TV YouTube-ի ալիքում:

 

«Մոսկովյան շրջանի զինվորական կոմիսարից պաշտոնական տեղեկություն կա, որ գարնանը անցումային շրջան է լինելու։ Գարնանը զորակոչված քաղաքացիները կծառայեն մեկուկես տարի, իսկ 2023 թվականի աշնանը զորակոչվածները՝ արդեն երկու տարի»,- ասաց Ֆոտինը։

 

Նա նաեւ հայտարարել է, որ սատարում է այս որոշմանը «հյուսիսային հարեւանների»՝ ՆԱՏՕ մտնելու պատճառով։

 

«Համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի ձևավորել նոր կազմավորումներ, զորամասեր և համալրել դրանք ոչ միայն պայմանագրային, այլև ժամկետային զինծառայողներով»,- պարզաբանեց նա։

 

Տեսանյութը հրապարակվել է նախօրեին, պարզաբանում է РБК-ն։ Ալիքը ջնջել էր այն, սակայն տեսակադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250