Ավանեսյանը` Արցախից ՀՀ տեղափոխված բուժառուների մասին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երեկ Արցախից Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված երեք բուժառուների վիճակը գնահատվում է կայուն.
«Իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը»։