Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է․ թուրք նախարար
Լաչինի ճանապարհի վերջին իրադարձությունները Հայաստանի անկեղծության փորձությունն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։
«Եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է, որը կարող է լինել երկու երկրների միջև։ Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է: Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին»,- ասել է թուրք նախարարը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարում են, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հանքերի շահագործումն պետք է դադարեցվի:
Նախօրեին Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:
«Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:
Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:
Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...