ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլկովը դեռ «գտնված չէ». արցախցիները գիշերել են խաղաղապահների շտաբի մոտ
Քաղաքացիական ակտիվիստները, որոնք երեկ երեկոյան ճամբար են հիմնել Ստեփանակերտի օդանավակայանի մոտ, նույն պահանջով շարունակում են մնալ կենտրոնակայանի մոտ, քանի որ Վոլկովը դեռ «գտնված չէ»։
Հիշեցնենք` այնտեղ է գտնվում ռուս խաղաղապահների շտաբը:
Քաղաքացիները նշում են, որ խաղաղապահները մեր անվտանգության երաշխավոր են եղել։
«Մենք զիջել ենք շատ ճանապարհներ, բացառապես այն հույսով, որ մեր անվտանգությունը պետք է պահպանվի, բայց այս պահին դա չի կատարվում։ Խաղաղապահները պետք է համապատասխան գործողություն իրականացնեն։ Մենք ուզում ենք մեր հարցերին լուծում տան»,- ասում են նրանք:
Նրանք կարծում են, որ Վոլկովը «երես» չունի իրենց դեմ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից Իվանյանի օդանավակայան ոտքով քայլերթ իրականացրած քաղաքացիները գիշերել են այնտեղ:
Արցախի քաղաքացիները պահանջում են բացել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն շուրջ քսան օր է, ինչ փակված է Բաքվից այնտեղ քշված կեղծ «բնապահպանների» կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք քաղաք, պաշտոնյաներին բերենք այստեղ․ բողոքի դուրս եկած արցախցիները՝ հետագա քայլերի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ արցախցիները, որոնք ողջ գիշերն անցկացրել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ, հայտարարեցին․ «Եթե մենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կշրջափակենք խաղաղապահների անցակետերը. արցախցի ակտիվիստները զայրացել են
Արցախցիները հաղորդում են, որ չեն պատրաստվում այնտեղից գնալ, ավելին նրանք խաղաղապահներին խնդրել են հրամանատարին փոխանցել,...
Անհատ տաքսիստները պետք է լիցենզավորվեն․ ինչպես դիմել
Դեռ օրեր առաջ հայտնել էինք, որ անհատ տաքսիստները պետք է լիցենզավորվեն։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պուտին, պահիր քո խոսքը»․ մի խումբ արցախցիներ՝ ռուս խաղաղապահների շտաբի մոտ են
«Բացեք կյանքի ճանապարհը», «Պուտին, պահիր քո խոսքը»: Նման վանկարկումներով բողոքի ակցիա է կազմակերպվել Ստեփանակերտի օդանավ...