Քանի մարդ է մասնակցել Ստեփանակերտի հանրահավաքին

Տարբեր փորձագետների՝ կարծիքով ցույցին մասնակցել է 60-ից 70 հազար մարդ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին։

 

«Թող Ալիևի ռեժիմը և ադրբեջանական հասարակությունն իրենց հարց տան՝ ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել շրջափակման տակ, եթե, ըստ նրանց, Արցախում նույնիսկ 40 հազար մարդ չկա », - նշել է Բեգլարյանը:

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է, որ արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը։

 

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:

Քաղաքականություն