Վրաստանը պատրաստվում է թողարկել իր առաջին ԱԹՍ-ն
Վրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության՝ 2022 թ.-ին կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը։
«Լեհական ընկերության հետ միասին մենք սկսում ենք անօդաչուների արտադրությունը: ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի մի քանի ամսից: Մեր երկիրը կկարողանա մի քանի հազար անօդաչուներ արտադրել», - ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հանրապետությունը համագործակցում է իսրայելական Rafael ընկերության հետ՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։ Համագործակցությունը ենթադրում է արդեն գործող համակարգերի արդիականացում, ինչպես նաև նորերի ձեռքբերում։ Այս տարվա նոյեմբերին հայտնի Էր դարձել, որ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա – WB» համատեղ ձեռնարկությունը, որը թողարկելու Է անօդաչու թռչող սարքեր։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժ...
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու 30-ների համար. հնդկական պորտալ
Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում: Այս մասին հայտնում է հնդկական մասն...
Կարմիր խաչը դեկտեմբերին այցելել է Բաքվում պահվող հայերին
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տեսակցությունը պահվող հայերին տեղի է ունեցել դեկտեմբերին։ Ն...
Չինաստանի ակտիվության աճի պատճառով Ավստրալիան ցանկանում է նոր հրթիռային համակարգ տեղադրել
Ավստրալիայի կառավարությունը դիտարկում է նոր հրթիռային համակարգի կառուցում երկրի հյուսիսում գտնվող շրջանները պաշտպանելու...