Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու 30-ների համար. հնդկական պորտալ
Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում: Այս մասին հայտնում է հնդկական մասնագիտացված Indian Defence Research Wing պորտալը։ Նշվում է, որ պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավականաչափ մարզված չէին, և Հայաստանը չէր կարողացել հրթիռներ ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ ըստ մամուլի հրապարակումների` հայկական Սու-30-երը որպես համակարգ օգտագործել են միայն չկառավարվող հրթիռներ, ինչի պատճառով հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝ օդուժը կառուցելու համար և ակնկալում են օգնություն ստանալ Հնդկաստանից։
Ըստ լրատվականի՝ համագործակցության ոլորտը կարող է լինել օդաչուների պատրաստումից մինչև հնդկական արտադրության հրթիռների զինմամբ։ «Հայաստանը հուսով է նորացնել իր օդուժը և նոր ձեռք բերված Սու-30-ները»,- գրում է լրատվամիջոցը։

Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժ...
Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ին հայտնաբերել են մահճակալներին պառկած. Արսեն Սարոյան
Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Ա...
Զինծառայողները այդ կացարանում ժամանակավոր էին տեղակայվել. ՀՀ ՊՆ
Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայ...
Վրաստանը պատրաստվում է թողարկել իր առաջին ԱԹՍ-ն
Վրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչ...