«Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղություն, բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի։
Բայրամովի խոսքերով՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:
«Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է Բայրամովը:
Նրա պնդմամբ` մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...