Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից։ Նա նշեց, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։ Տեղեկատվությունը փոխանցում է News.ru-ն:
«Այսօր մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը խնդրել է Մոսկվային հետաձգել նախատեսված եռակողմ հանդիպումը, քանի որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնային խնդիրը Ղարաբաղի հետ կապերի վերականգնումն է։ Նա հավելել է, որ Երեւանը հաստատել է իր մասնակցությունը բանակցություններին մինչեւ Լաչինի միջանցքի փակումը։
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...