«Հայկական կողմի մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից. սա հարցեր է առաջացնում». Լավրով
Հայաստանին ուղղված հարցեր կան այն առնչությամբ, թե ինչպես են երկրի իշխանությունները հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։
«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով` այն մեթոդը, որով Երևանը որոշել է մասնակիցներին տեղեկացնել հանդիպման չեղարկման մասին, «հարցեր է առաջացնում»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...