Բայդենը ստորագրել է ռեկորդային պաշտպանական բյուջե 2023-ի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրի պաշտպանության բյուջեն 2023-ի ֆինանսական տարվա համար։ ԱՄՆ-ի համար այն կկազմի ռեկորդային 853 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Kp.ru-ն` հղում տալով Սպիտակ տան կայքին:
«Ուրբաթ՝ դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է 2023 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն»,- նշվում է Սպիտակ տան կայքում։
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի 2023 թվականի պաշտպանական բյուջեն, որը կազմում է 853 միլիարդ դոլար: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ֆինանսավորում Ուկրաինայի անվտանգության ապահովման համար՝ առնվազն 800 միլիոն դոլարի չափով, ինչպես նաև Ռուսաստանին Եվրոպայում զսպելու նախաձեռնություններ՝ այս ուղղությամբ հատկացվելու է վեց միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...