Զախարովան արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

 ՌԴ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Ավելի վաղ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել էր, որ դե–ֆակտո եռակողմ փաստաթղթում (միջանցքի նկատմամբ վերահսկողության մասով) ամրագրված իր պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, ըստ նրա, նման բան է տեղի ունենում Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով, սակայն իրավիճակը դրանով չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահների ներկայության հիմնական իմաստը ապօրինի գործողություններ թույլ չտալն է։

 

«Կարող եմ ասել հակառակը։ ՌԴ խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են... Քայլեր են ձեռնարկվում, աշխատանք է տարվում», – ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով` նախկինում ևս եղել են սրացման դեպքեր, կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, հենց ՌԴ խաղաղապահներն են ամեն բան արել իրավիճակը կայունացնելու համար, և նրանց մոտ ամեն ինչ ստացվել է։

Այդ պատճառով, Զախարովայի խոսքով, ՌԴ խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։

Քաղաքականություն

Պատահարներ